Թոմաս Տուխել. ««Բավարիան» միշտ պետք է հաղթի բոլոր մրցաշարերում»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է Չեմպիոնների լիգայում իր թիմի նպատակների մասին հարցին։

««Բավարիան» միշտ պետք է բոլոր մրցաշարերում, բայց Չեմպիոնների Լիգայում պետք է խաղ առ խաղ գնալ:

Մենք պետք է լավ սկսենք, քանի որ մեկնարկը միշտ որոշում է ողջ մրցաշարի ընթացքը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:

Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ։ Իր նոր ակումբի կազմում անցկացրած հինգ խաղում նա արդեն խփել է չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությունում «Բավարիան» կմրցի A խմբում, առաջին տուրում Թոմաս Տուխելի սաները կհյուրընկալվեն «Մանչեսթեր Յունայթեդին»: