Մարկինյոս. «Նա շարունակում է մնալ կարևոր ֆուտբոլիստ»

ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի դերի մասին։

29-ամյա բրազիլացու խոսքերով՝ Մբապպըն շարունակում է մնալ ՊՍԺ-ի առաջատարը։

«Մբապպեի դերը չի փոխվել։ Այսօր նա շարունակում է մնալ կարևոր ֆուտբոլիստ, ով շատ լավ է խաղում և տեսնում է, թե ինչ պետք է անենք, որպեսզի ավելի լավը դառնանք»,- Մարկինյոսի խոսքերն է մեջբերում լրագրող Ադրիեն Գրենյեն։