«Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականն ընտրելու իր որոշման մասին։
«Մանկության տարիներին երազում էի խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Սա նորմալ է. ես այնտեղ մեծացել եմ, շնորհակալ եմ «Կրասնոդարին»՝ինձ մեծ ֆուտբոլիստ դարձնելու համար:
Հետո ամեն ինչ փոխվեց՝ ինձ այնտեղ ոչ ոք չէր սպասում, ոչ ոք ինձ չէր կանչում։ Եվ ես ինքս եմ կայացրել այս որոշումը։ Մի քիչ էլ չեմ ափսոսում: Ես խաղում եմ իմ պատմական հայրենիքի համար»,- ասել է Սպերցյանը Նոբել Առուստամյանի YouTube-ի հաղորդման ժամանակ։
«Կրասնոդարն» այժմ Ռուսաստանի առաջնության առաջատարն է։ Ութ տուրերում Վլադիմիր Իվիչի թիմը վաստակել է 18 միավոր։