Չավի. «Պատրաստ ենք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը գնահատել է իր թիմի ելույթը Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունում, որտեղ կատալոնացիները «Բավարիայի», «Ինտերի» և Վիկտորյա Պլզենի» հետ խմբում զբաղեցրել է երրորդ տեղը։

«Նախորդ մրցաշրջանում մենք լավն էինք Չեմպիոնների Լիգայում խաղի որակով, բայց ոչ արդյունքներով: Այժմ մենք ուժեղացել ենք և պատրաստ ենք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Չավին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի նոր խաղարկությունում «Բարսելոնան» նույն խմբում կխաղա բելգիական «Անտվերպ», Դոնեցկի «Շախտյորի» և «Պորտուի» հետ։ Չավի Էրնանդեսի թիմն առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ մրցելով «Անտվերպի» հետ։