Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ամռանը մերժել է Պրեմիեր Լիգայի երկու թոփ ակումբներին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ուրուգվայցին կարիերան Անգլիայում շարունակելու երկու տարբերակ ուներ, սակայն ի վերջո որոշեց մնալ «արքայական ակումբում»։
25-ամյա Վալվերդեն «Ռեալում» հանդես է գալիս 2016 թվականից և տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ թիմից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցու գլխավոր նպատակներից մեկը «արքայական ակումբի» ավագ դառնալն է։
Ամռանը Վալվերդեին կապում էին «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, սակայն աղբյուրը չբացահայտեց այն ակումբների անունները, որոնցից կիսապաշտպանն առաջարկ է ստացել։