Հռոմեական «Լացիոյի» կենտրոնական հարձակվող Չիրո Իմմոբիլեն չի պատրաստվում հեռանալ իր ներկայիս ակումբից, այս մասին հայտնում են Corriere dello Sport-ի լրագրողները։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 33-ամյա իտալացի ֆուտբոլիստը կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում շարունակելու տարբերակներ ուներ, սակայն նա մերժել է դրանք։ Իմմոբիլեին հավակնում էին «Ալ-Վեհդան» և «Ալ-Շաբաբը»։
Նախորդ մրցաշրջանում Չիրոն հռոմեական թիմի կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։