«Ատլետիկոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Տոմա Լեմարը լուրջ վնասվածք է ստացել։ Մադրիդյան ակումբն արդեն հայտնել է, որ 27-ամյա ֆրանսիացուն վիրահատության կարիք կունենա։
Ինչպես նշում է ElDesmarque-ը, որ աքիլեսյան ջլի պատռվածքի վերականգնումը սովորաբար տևում է հինգից վեց ամիս: Այսպիսով, Լեմարը կկարողանա ֆուտբոլային խաղադաշտ վերադառնալ 2024 թվականին։
Շաբաթ օրը «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Վալենսիային»: Դիեգո Սիմեոնեի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Լացիոյի» հետ։