Կիրակի օրը «Խետաֆեն» Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրի խաղում հաղթել է «Օսասունային»՝ 3:2։
Խաղի 77-րդ րոպեին «Խետաֆեի» կազմում իր նորամուտը նշեց հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով վերջերս վարձավճարով տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից»։
Հարկ է նշել, որ սա Գրինվուդի առաջին ելույթն էր խաղադաշտում պաշտոնական խաղում 2022 թվականի հունվարի 22-ից ի վեր:
«Կարմիր սատանաները» ֆուտբոլիստին հեռացրել էին լիմից՝ նախկին ընկերուհու կողմից բռնաբարության և հարձակման մեղադրանքների պատճառով: Ավելի քան մեկ տարի անց Գրինվուդից հանվեց մեղադրանքները, սակայն «մանկունիանցիները» նրան չբերեցին հիմնական թիմ։