«Ունիոն Բեռլինի» ձախ եզրային պաշտպան Ռոբին Գոսենսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր կարծիքով։
Գերմանական թիմի արտագնա հանդիպումը «Ռեալի» հետ կկայանա սեպտեմբերի 20-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում։
«Մենք չենք գնում Մադրիդ՝ հիանալու «Ռեալի» մարզադաշտով և նրա շուրջը գտնվող տեսարաններով, մենք դա կարող ենք անել խաղից հետո։
Մեր խնդիրն է կռվել մրցակցի հետ»,- նշել է գերմանացի ֆուտբոլիստը, ով անցյալ ամառ Միլանի «Ինտերից» է տեղափոխվել «Ունիոն»: