Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում երկրի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» մրցեց «Բետիսի» հետ (5:0)։
Հանդիպման երկրորդ խաղակեսում կատալոնացիները վաստակեցին տուգանային հարվածի իրավունք և այն իրացրեց Ֆերան Տորեսը։
Ինչպես պարզվեց, Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալուց հետո սա «Բարսելոնայի» առաջին գոլն էր տուգանային ուղիղ հարվածով: Նախորդ անգամ «Բարսելոնան» տուգանային հարվածից գոլ էր խփել 2021 թվականի մայիսին «Վալենսիայի» դեմ խաղում։