«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1):
Մասնագետը նշել է, որ իր թիմը հիանալի խաղ ցուցադրեց և արժանիորեն հաղթեց։ Նրա կարծիքով՝ խնդիրներ եղան միայն առաջին 15-20 րոպեներին, քանի որ մրցակիցը սպասվածի պես չխաղաց։
«Կարծում եմ՝ խաղը փոխվեց, երբ մենք տիրեցինք գնդակին: Նրանք այդ պահին մեծ ճնշում էին գործադրում, և գնդակը պահելը օգնեց մեզ վերահսկել խաղը։
Լավ է, որ մենք ունենք նաև չորս շատ լավ և արագ հարձակվողներ», – դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: