ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես սիրում եմ Կրիշտիանուին և մանուկ հասակում նրա մեծ երկրպագուն էի, բայց ավելի ուշ սկսեցի ուսումնասիրել Մեսսիի խաղը, քանի որ երբ դու երիտասարդ Ռոնալդուի երկրպագու ես, չես կարող հասկանալ, թե որքան լավն է Մեսսին, որովհետև դու սիրում ես Կրիշտիանուին, բայց ես մեծացել եմ և հիմա ես. Ինձ երկուսն էլ դուր են գալիս»,- ասել է Մբապպեն իր սոցիալական ցանցերում։
24-ամյա ֆրանսիացին ՊՍԺ-ում Մեսսիի կողքին խաղացել է 2021-ից 2023 թվականներին: