«Բավարիայի» կիսապաշտպան Էյուփ Այդինը տեղափոխվեց «Գալաթասարայ»։ Թուրքական ծագումով 19-ամյա գերմանացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
Տրանսֆերային գումարը կազմել է 250 հազար եվրո։ Ֆուտբոլիստի աշխատավարձը նոր մրցաշրջանում կկազմի տարեկան 240 հազար եվրո։
2022/23 մրցաշրջանում Էյդինը «Բավարիայի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։