Ամերիկյան ներդրումային 777 Partners ընկերությունը ձեռք է բերել «Էվերթոնի» բաժնետոմսերի 94,1%-ը, հայտնում է Financial Times-ը։
Ակումբի նախորդ սեփականատերը՝ իրանցի բրիտանացի միլիարդատեր Ֆարհադ Մոշիրին, անցյալ տարվանից պոտենցիալ գնորդ է փնտրում՝ «Էվերթոնի» զգալի ֆինանսական դժվարությունների ֆոնին, որը մի քանի տարի անընդմեջ կորուստներ է գրանցել:
Վերջին ֆինանսական տարում դրանք կազմել են 44 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 55 մլն դոլար)։