Ասմիր Բեգովիչը կարծում է, որ «Չելսին» վատ տրանսֆերային քաղաքականություն է վարում

«Չելսիի» նախկին դարպասապահ Ասմիր Բեգովիչը կարծում է, որ լոնդոնյան ակումբը վատ տրանսֆերային քաղաքականություն է վարում։

«Եթե դուք 115 միլիոն եք ծախսում Կայսեդոյի վրա, հաստատ կարող եք ծախսել 120 միլիոն Ռայսի վրա: Նայում ես «Չելսիի» որոշ խաղացողների և մտածում. Ինչպե՞ս Դեկլանը գնաց այլ տեղ: Նման խաղացողները նախկինում գնացել են «Չելսի», խաղացողներ իրենց ծաղկուն շրջանում: Ես խելագարի պես ֆուտբոլ եմ նայում և այս խաղացողների կեսին չեմ ճանաչում: Ինձ համար դա տարօրինակ է, շատ տարօրինակ»,- Բեգովիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

«Չելսին» վերջին երկու մրցաշրջանների ընթացքում տրանսֆերների վրա ծախսել է 1,07 միլիարդ եվրո։