Նեյմարը անդրադարձել է «Ռիադի» նկատմամբ տարած հաղթանակին

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում «Ռիադի» նկատմամբ տարած հաղթանակը (6:1): Բրազիլացին այս հանդիպմանը գոլային փոխանցում կատարեց Մալկոմին։

«Շատ ուրախ եմ հաղթանակով նորամուտի համար: Շնորհակալություն երկրպագուներին հարգանքի համար»,- գրել է Նեյմարը սոցցանցում:

Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Հիլալը» վաստակեց 16 միավոր եւ վերադարձավ առաջին տեղ։ «Ռիադը» 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը։