Ստեֆանո Պիոլի. «Ինձ չեն հետաքրքրում նախորդ դերբիներում կրած պարտությունները»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է Ա Սերիայի 4-րդ տուրի «Ինտերի» հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Ինձ չի հետաքրքրում, անցյալը նշանակություն չունի։ Ինձ չեն հետաքրքրում նախորդ դերբիներում կրած պարտությունները։ Մտածում եմ վաղվա օրվա մասին։ Ինձ հետաքրքրում է, որ թիմը կարողանա լուծումներ գտնել, սեփական ֆուտբոլ խաղալ և մրցակցին բարդ դրության մեջ դնել», – Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Չորս խաղից հետո «Ինտերը» 9 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Միլանը» երկրորդն է 9 միավորով։