Ռանդալ Կոլո-Մուանի․ «Թիմային զարգացումը կարող է որոշ ժամանակ տևել»

ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Նիցայից» կրած պարտությունը (2:3)։

«Մենք խաղացինք «Նիցցա» հիանալի թիմի դեմ: Մենք գիտեինք, թե ինչ սպասել նրանից: Բայց մի մոռացեք, որ ՊՍԺ-ն նոր թիմ ունի։ Թիմային զարգացումը կարող է որոշ ժամանակ տևել, մենք բոլորս միասին ենք խաղում և դեռ իրականում իրար չենք ճանաչում, բայց այսօր լավ պահեր եղան: Ամեն ինչ շատ արագ է ընթանում։ Բայց կարծում եմ, որ ամբողջ թիմը պատրաստ կլինի առաջիկա հանդիպումներին»,- Կոլո-Մուանիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ն 8 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի 3-րդ տեղը: «Նիցցան» 9 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։