30-ամյա իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է նոր ակումբ՝ «Էմիրեյթս», որը հանդես է գալիս ԱՄԷ-ի բարձրագույն դիվիզիոնում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանից հայտնի հարձակվողը որոշել էր հանդես գալ Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ այլ ակումբում՝ «Շարժայում»: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Նշենք, որ «Բարսելոնայի» լեգենդ և նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան Ալկասերի նոր թիմում հանդես է գալիս անցած ամառվանից։