«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ հարցին։
Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը հաղորդվում էր, որ Սալահը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Սալահը հեռանո՞ւմ է: Պատուհանը փակվեց մեկ շաբաթ առաջ, իսկ դուք ինձ արդեն հարցնում եք ձմեռային տրանսֆերների մասին։ Չե՞ք կարող գոնե մինչև դեկտեմբեր սպասել այսպիսի հարցերի։ Ես արդեն դադարել եմ անհանգստանալ դրա մասին, իսկ դու նորից բացել ես վերքը։ Ինչ վերաբերում է Հենդերսոնին, նա ասաց ճշմարտությունը. Մենք խոսեցինք նրա հետ, և ես ուզում էի, որ նա մնա։ Բայց նա ստիպված էր խոստովանել, որ իր համար կարող է կանոնավոր խաղաժամանակ չլիներ: Ես չեմ կարող խաղացողին ասել, որ պատրաստ եմ ինչ-որ մեկին տեղ տալ խաղադաշտում։ Մեր միջեւ կոնֆլիկտներ չկան», – Կլոպի խոսքերն է մեջբերում Mirror-ը։