Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը ժամանել է Մադրիդի Ազգային դատարան՝ ցուցմունք տալու Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի համբույրի գործով։
Օգոստոսի 20-ին Իսպանիայի կանանց հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով Անգլիայի հավաքականին (1:0)։
Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է իսպանացի ֆուտբոլիստի շուրթերը։ Սկանդալից հետո մասնագետը հայտարարեց, որ պատրաստվում է հեռանալ RFEF-ի ղեկավարի պաշտոնից։