Տիագո Ալկանտարան ցանկանում է լքել «Լիվերպուլը»

Իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան կարող է հեռանալ «Լիվերպուլից» և տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա, հայտնում են AS-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տրաբզոնսպորը»: Անձամբ՝ ֆուտբոլիստը, դեմ չէ այս ակումբ տեղափոխվելուն։ Թուրքական ակումբը պատրաստ է երկու տարվա պայմանագիր կնքել Ալկանտարայի հետ՝ այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

«Լիվերպուլն» իր հերթին չի ցանկանում բաժանվել Տիագոյից։ Մերսիսայդցիները ցանկանում են իսպանացուն պահել մինչև մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 18 հանդիպում և ստացել երկու դեղին քարտ։