Ռիս Ջեյմսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացուն հավակնում է Մադրիդի «Ռեալը»: Մադրիդյան ակումբը խաղացողին դիտարկում է որպես Դանի Կարվախալի երկարաժամկետ փոխարինող։ 2022 թվականին Ջեյմսը վեց տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։

Անցած մրցաշրջանում Ջեյմսը անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։