Օլիվեր Կանը այցելել է Սաուդյան Արաբիա

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ և Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը այցելել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի «Ալ-Հիլալ» թիմին։

Կանը հանդիպել է թիմի գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժորժե Ժեզուսի հետ։ Գերմանացի հյուրին ակումբային մարզաշապիկ են նվիրել՝ մեջքին իր անունով։

Հարկ է նշել, որ Կանը երկար ժամանակ համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ։ 2017 թվականին նա ստեղծեց ծրագիր երկրի երիտասարդական ակադեմիաներում դարպասապահների զարգացման համար։