Խերարդո Մարտինո․ «Լիոնել Մեսսին միշտ ցանկանում է հաղթել»

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն MLS-ի կանոնավոր առաջնության «Նեշվիլի» հետ հանդիպումից հետո խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի հույզերի մասին։

«Մեսսին ակնհայտորեն տխուր էր «Նեշվիլի» հետ ոչ-ոքիից հետո: Ես ստիպված էի նրան ասել. «Հանգստացիր, մենք չենք հաղթելու ամեն խաղում: Մենք չենք կարող թույլ տալ ոչ-ոքիներ, բայց պետք է շարունակենք աճի ուղիներ փնտրել»։

Մեսսին շատ վրդովված էր, կարծես մենք պարտվել էինք խաղը։ Մենք դեռ փորձում ենք գտնել ինքներս մեզ, բայց նա անընդհատ ձգտում է հաղթել, և շատ դժվար է փոխել այդ մտածելակերպը։ Ես երբեք չէի ցանկանա փոխել այս մտածելակերպը։ Հենց դա է նրան ավելի լավը դարձնում»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: