«Բարսելոնան» և Ֆրենկի դե Յոնգը քննարկում են պայմանագրի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարում պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու շուրջ։
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման դեպքում ֆուտբոլիստի աշխատավարձը տարեցտարի կբարձրանա։
Դե Յոնգի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։