«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի մասին։
«Մագուայրը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով լավ մակարդակով է հանդես գալիս: Այս ֆուտբոլիստը երբեք չի վհատեցրել ազգային հավաքականին ու նրա մարզչին։
Այն մարդիկ, ովքեր վիրավորում են նրան, պիտանի չեն նույնիսկ նրա կոշիկները կապելու համար»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում 30-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Պրեմիեր Լիգայի մեկ խաղում՝ անցկացնելով 23 րոպե։