ՖԻՖԱ-ն հրապարակել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ից 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների ցուցակը։
Ցուցակում ընդգրկված էին հինգ մասնագետներ՝ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիից», Սիմոնե Ինձագին «Ինտերից», Անժե Պոստեկոգլուն «Թոթենհեմից» (մինչև ամառ նա աշխատել է «Սելթիկում», Լուչիանո Սպալետին՝ Իտալիայի հավաքականից (մինչ վերջերս նա աշխատում էր «Նապոլիում») և Չավին՝ «Բարսելոնայից»։
Հարկ է հիշեցնել, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում նվաճեց թրեբլ՝ հաղթելով Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան: