Քրիստիան Պուլիշիչ․ «Մենք կարող ենք հաղթել Իտալիայի առաջնությունում»

«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը հայտարարել է, որ հավատում է, որ «ռոսոներիները» այս մրցաշրջանում կհաղթեն Իտալիայի առաջնությունը:

«Մենք վստահ ենք։ Ունենք ուժեղ ֆուտբոլիստներ, ժամանել են որակյալ ֆուտբոլիստներ։ Ակումբը տաղանդների հիանալի խառնուրդ ունի։ Մենք կարող ենք հաղթել, պարզապես պետք է շարունակել աշխատել և ցուցադրել այսպիսի ելույթ։

Մենք հիանալի մեկնարկեցինք։ Ես գիտեմ, որ կանենք հնարավորը: Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ ի վերջո դա ամենակարևորն է»,- ասել է Պուլիշիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի երեք մեկնարկային տուրերից հետո «Միլանը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Ինտերին»։