«Արսենալի» գործադիր տնօրենը կլքի իր պաշտոնը

«Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշեմը հայտարարել է, որ հաջորդ ամառ կհեռանա լոնդոնյան ակումբից։

«Դա դժվար որոշում էր, բայց ժամանակն է ընդունել նոր մարտահրավեր: Սա հրաժեշտ տալու ժամանակը չէ, քանի որ ես կենտրոնացած եմ մնում մինչև իմ վերջին օրը և սահուն անցում եմ պահպանում»,- ասել է Վենկատեշեմը։

Հիշեցնենք, որ Վենկատեշեմը «Արսենալում» աշխատում է 2010 թվականից, իսկ «զինագործների» գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2020 թվականին։