«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան հրաժարվել է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեսթ» տրանսֆերային պատուհանի վերջին օրերին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Չելսին» համաձայնել է 24-ամյա անգլիացուն 25 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառելուց, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տրանսֆերից, քանի որ ցանկանում էր տեղափոխվել «Բավարիա»։ Արդյունքում նա մնաց «Չելսիում»։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կլքի ակումբը հունվարին։
Նշենք, որ Չալոբան լոնդոնցիների սան է։ Թիմի հիմնական կազմում նա անցկացրել է 63 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում պաշտպանը երբեք խաղադաշտ դուրս չի եկել։