«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոստովանել է, որ ցանկանում է ավելի շատ խաղալ։
«Ես չեմ մեկնարկել մրցաշրջանի առաջին չորս խաղերում: Բայց ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ «Վեսթ Հե՞մ». Մենք պարզապես համաձայնության չեկանք, և «Մանչեսթեր Յունայթեդը» ուրախ էր, որ ես կմնամ, իսկ ես ուրախ էի պայքարել թիմում իմ տեղի համար:
Ես ուզում եմ դա անել, և ամեն անգամ, երբ մարզվում կամ խաղում եմ, տալիս եմ ամեն ինչ: Ցանկանում եմ խաղալ ակումբային ֆուտբոլում: Առաջին չորս շաբաթները դժվար էին, քանի որ շաբաթական մեկ խաղ էր, և մարզիչն ինձ չէր ընտրում, բայց հիմա մեզ շատ խաղեր են սպասվում, և ես վստահ եմ, որ կխաղամ»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում The Sun-ը: