Սարդինիայում շարունակում են մեդալներ շնորհել Կլաուդիո Ռանիերին, ով «Կալյարիին» վերադարձրեց Ա Սերիա: Այսուհետ նա Կալյարիի պատվավոր քաղաքացի է, որին գրեթե միաձայն քվեարկել է Կալյարիի քաղաքային խորհուրդը։
«Սինյոր Կլաուդիոյի ձեռքբերումները «Կալյարիի» հետ կարևոր ժառանգություն և ընդհանուր արժեք են քաղաքի և մեր Սարդինիա կղզու բոլոր բնակիչների համար», – ասվում է ակումբի այս առիթով հայտարարության մեջ:
Ռանիերին իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը նման պատվի համար։ Նա նախկինում ղեկավարել է ակումբը 1988-ից 1991 թվականներին։