Գուտին համեմատել է Լամին Յամալին Լիոնել Մեսսիի հետ

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գուտին պատասխանել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում Լամին Յամալի նորամուտի խաղը արգենտինացի Լիոնել Մեսսիի նորամուտի խաղի հետ։

«Լամինը շատ լավն է, բայց ոչ մի ֆուտբոլիստ չի կարող մոտ լինել նրան, ինչ Լեոն է «Բարսելոնայի» համար»,- Գուտիի խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ն:

16-ամյա Յամալը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է չորս հանդիպման և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ «բլաուգրանայի» կազմում։