Նասեր Ալ-Խելաիֆի. «Մարկոն միշտ կլինի ՊՍԺ-ի կազմում»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նշել է, որ մտածում է կիսապաշտպան Մարկո Վերատիի մասին։ 30-ամյա իտալացին 45 միլիոն եվրոյով վաճառվել է քաթարական «Ալ-Արաբիին»։ Գործարքը պաշտոնապես հաստատվել է չորեքշաբթի։

«Մարկոն միշտ կլինի ՊՍԺ-ի կազմում։ Այսքան տարիներ անցկացնելով այստեղ՝ նա նշանակալի դեր է խաղացել ակումբի պատմության մեջ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա եկավ այստեղ 19 տարեկանում, և այդ ժամանակից ի վեր խաղադաշտում միշտ տվել է ամեն ինչ ու հասել մեծ բարձունքների։

Ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Վերատիին և մաղթել նրան ամենայն բարիք ապագայում»,- նշել է ֆրանսիական ԶԼՄ-ներին Ալ-Խելաիֆին: