Դեկու. «Մեսսին ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Չորեքշաբթի օրը Դեկուն ներկայացվել է որպես «Բարսելոնայի» մարզական տնօրեն։

Միջոցառման ժամանակ նա մի քանի խոսք ասաց Լիոնել Մեսսիի մասին, ով անցյալ ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

«Լեոն իմ ընկերն է: Հիմա նրա հետ ավելի քիչ եմ շփվում, քանի որ նա հեռու է։ Մենք բոլորս ուզում էինք, որ Լեոն վերադառնա, բայց դա անհնարին դարձավ որոշակի իրավիճակների պատճառով։

Մեսսին ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Ես տեսնում եմ, որ նա երջանիկ է «Ինտեր Մայամիում»: Որպես «Բարսելոնայի» և Լեոյի երկրպագու՝ ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- լրագրողներին ասել է Դեկուն։