Թոմաս Տուխելը քիչ դեր կունենա տրանսֆերային քաղաքականության հարցում

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այժմ ավելի քիչ դեր կունենա տրանսֆերային քաղաքականության հարցում։

Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետն այժմ կարող է պարզապես ղեկավարությանը ներկայացնել իր ցանկությունները, սակայն մարզիչը վերջնական որոշում չի կայացնի կոնկրետ ֆուտբոլիստի թեկնածության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորել է նախորդ մրցաշրջանում՝ գարնանը։ Անցած ամառ թիմը մեծ ծախսեր արեց տրանսֆերային շուկայում՝ թիմ հրավիրելով մի շարք ֆուտբոլիստների: Ամենաթանկ ձեռքբերումը եղել է հարձակվող Հարի Քեյնը, ով տեղափոխվել է «Թոթենհեմից» 100 միլիոն եվրոյի դիմաց։