Եվրագավաթների 2023/24 մրցաշրջանի ավարտին ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին կտա վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում երկրի ստացած ամենացածր գործակիցը՝ 4,333 միավոր։ Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ռուսական ակումբների մասնակցությունը կասեցվել էր միջազգային մրցաշարերին անցած տարվա փետրվարին: Ռուսաստանը ստացել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ սեզոնների ընթացքում՝ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով (4,333)։
Ներկայումս Ռուսաստանը գործակիցների աղյուսակում զբաղեցնում է 26-րդ տեղը։ Կասեցման նախօրեին՝ 2021/22 մրցաշրջանից հետո, երկիրը 10-րդ տեղում էր։