Խվիչա Կվարացխելիան 20 հանդիպում անընդմեջ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան 20 հանդիպում անընդմեջ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ։ 22-ամյա ֆուտբոլիստը, ով վերջերս առաջադրվել էր «Ոսկե գնդակի» համար, այս տարվա մարտից գոլ չի հեղինակել։ Վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության «Տորինոյի» դեմ խաղում(4:0):

Եվրո-2024-ի ընտրական փուլի Նորվեգիայի և Վրաստանի հավաքականների խաղում (2:1) եզրային հարձակվողը չկարողացավ արդյունավետ գործողություններ կատարել։ Բոլոր մրցաշարերում «Նապոլիի» և Վրաստանի հավաքականների վերջին 20 հանդիպումներում երիտասարդ ֆուտբոլիստն ընդամենը մեկ գոլային փոխանցում է կատարել՝ «Սասուոլոյի» հետ Ա Սերիայի երկրորդ տուրի տնային խաղում (2:0):

Նախորդ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 85 մլն եվրո։