Յոշկո Գվարդիոլը խոսել է իր թիմի ուժեղ կողմերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոսել է իր թիմի ուժեղ կողմերի մասին։

«Ինձնից պահանջում են առաջ փոխանցումներ կատարել՝ չմոռանալով պաշտպանական պարտականություններս։ «Մանչեսթեր Սիթին» միշտ հանգիստ է, երբ գնդակով է, ֆուտբոլիստներից ոչ-ոք չի վախենում ճնշումից։ Սա այն է, ինչն առանձնահատուկ է դարձնում թիմին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport Witness-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիին» միացել է օգոստոսի սկզբին՝ տեղափոխվելով «Լայպցիգից»։