Բիքսենտ Լիզարազու․ «Ֆուտբոլն այս երկրում կրոն է»

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիքսանտ Լիզարազուն կիսվել է Գերմանիայի հավաքականում ճգնաժամի մասին իր կարծիքով։

«Յուրաքանչյուր ժողովուրդ ինչ-որ պահի նման ճգնաժամ է ապրել: Ֆուտբոլում միշտ էլ լինում են որոշակի ցիկլեր։ Բայց ես ենթադրում եմ, որ Գերմանիայում ճգնաժամը ինչ-որ պահի կավարտվի։

Ֆուտբոլն այս երկրում կրոն է, Գերմանիան ֆանտաստիկ անցյալ ունի։ Ճգնաժամից դուրս գալու ճիշտ ելքը գտնելու համար պետք է ճիշտ եզրակացություններ անել։ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիայի հավաքականը անկում է ապրում։ Հիմա նրանց ողջ մոդելը պետք է վերամշակվի, կառուցվածքային փոփոխություններ լինեն, երիտասարդների հետ աշխատանքի փոփոխություններ են պետք։

Երբ ես տեսա Գերմանիայի հավաքականին Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը, նկատեցի, որ նրանք չափազանց միամիտ են, հատկապես մարտավարության առումով։ Ֆուտբոլիստները չափազանց բարձր էին խաղում և շատ տարածություն էին թողնում մրցակցի համար։

Ֆլիկի թիմը համեմատաբար հեշտությամբ էր մտնում մրցակցի տուգանային հրապարակ, սակայն գնդակը կորցնելուն պես հակագրոհի ժամանակ խուճապի էր մատնվում»,- Լիզարազուի խոսքերն է մեջբերում Sportbuzzer-ը։