Դանի Կարվախալ․ «Երբեմն, անկողնում պառկած, մտածում եմ, թե որքան երջանիկ ու հպարտ եմ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է Չեմպիոնների Լիգայում մադրիդյան թիմի հինգ հաղթանակների մասին։

«Սա խելագարություն է։ Կարծես դա չի կարող կրկնվել։ Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի կգնահատենք նման ձեռքբերումը։ Երբեմն, անկողնում պառկած, մտածում եմ, թե որքան երջանիկ ու հպարտ եմ։ Ես եղել եմ Մադրիդի «Ռեալի» պատմության լավագույն շրջաններից մեկի մի մասնիկը, եթե ոչ լավագույնը։

Ուզում եմ, որ մարդիկ խոսեն իմ մասին այն բանից հետո, երբ ես հեռանամ որպես այստեղ երբևէ խաղացած լավագույն եզրային պաշտպաններից մեկը: Ժամանակը թույլ կտա այս ամենին այլ տեսանկյունից նայել»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։