Կիսապաշտպան Քոուլ Պալմերը բացատրել է, թե ինչու է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի»։
«Ես չեմ ասում, որ խուսափել եմ «Սիթիում» տեղի համար պայքարելուց, քանի որ երբեք դա չեմ արել: Ես մի քանի տարի եղել էի հիմնական թիմում և ցանկանում էի խաղալու ավելի շատ հնարավորություններ ունենալ։ Դժվար որոշում էր այլ ակումբ մեկնելը։ Օգոստոսի 31-ին, երբ դուրս եկա մարզադաշտից, արդեն գիտեի, որ հաջորդ օրը մեկնելու եմ Լոնդոն։ Ես նստած էի մեքենան և պատրաստվում էի հեռանալ», – Պալմերի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։
21-ամյա ֆուտբոլիստը նաեւ հայտնել է, որ իրեն դուր է եկել «Չելսիի» նախագիծը։
Կիսապաշտպանը «Չելսիի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 47 մլն եվրո։ Պալմերն արդեն 1 հանդիպում է անցկացրել լոնդոնյան թիմի կազմում Պրեմիեր Լիգայում։