Պորտուգալիան ամենախոշոր հաշվով հաղթանակը տարավ իր պատմության մեջ (VIDEO)

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ։

Հանդիպումը, որը Կրիշտիանու Ռոնալդուն բաց թողեց որակազրկման պատճառով, ավարտվեց 9։0 հաշվով։

Պորտուգալիայի հավաքականի համար այս հաղթանակը ամենախոշորն էր պատմության մեջ։

Մինչ այսօր պորտուգալացիները երկու անգամ 8:0 հաշվով հաղթել են Լիխտենշտեյնի հավաքականին (1994 և 1999 թվականներին), իսկ 2003 թվականին նույն հաշվով հաղթել են Քուվեյթի թիմին։

Հանդիպման տեսությունը՝ ստորև։