Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է Սաուդյան Արաբիայի ակումբներ տեղափոխված ֆուտբոլիստների մասին, ինչպես նաև նշել է, որ ինքը ցանկանում է խաղալ ԱՄՆ-ի և Կանադայի (MLS) գլխավոր լիգայում։
«Ես հասկանում եմ նրանց, ովքեր եկել են այնտեղ խաղալու։ Խոսքը անհավանական փողի մասին է։ Չնայած մենք շատ փող ենք աշխատում, որոշ մարդիկ ցանկանում են ապահովել իրենց երեխաներին ու թոռներին, և դա ինձ նորմալ է թվում։ Նրանք պետք է լավ խաղան և ցուցադրեն իրենց ողջ տաղանդը։
Կարո՞ղ եմ գնալ այնտեղ: Ես ունեմ ընտանիք և երեք երեխա։ Սա բարդ որոշում է։ Բայց, ինչպես գիտեք, MLS-ը մնում է իմ նպատակը»,- 32-ամյա Գրիզմանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։