Լիոնել Սկալոնին հայտնել է, թե ինչու է փոխարինել Լիոնել Մեսսիին Էկվադորի հետ խաղում

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նշել է թիմի ավագ Լիոնել Մեսսիին Էկվադորի հետ ԱԱ-2026-ի ընտրական խաղում (1:0) փոխարինելու պատճառը։

Մեսսին փոխարինվել է 89-րդ րոպեին։ Խաղադաշտը լքելուց քիչ առաջ Լեոն խփեց հաղթական գոլը։

Սկալոնիի խոսքերով՝ Մեսսին հոգնած է եղել և խնդրել է իրեն փոխարինել։

Մարզիչը նաև հայտնել է, որ Մեսսին թիմի հետ թռչելու է Բոլիվիայի հետ հանդիպմանը։