Մարկո Վերատին բացակայում է Իտալիայի հավաքականի հայտացուցակից սեպտեմբերին կայանալիք Եվրո-2024-ի ընտրական խաղերին։ Սակայն սա թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի որոշումը չէր, թեև նա հակառակն էր ակնարկում։ Ըստ L’Equipe-ի՝ անձամբ ֆուտբոլիստը հրաժարվել է հավաքական գալ։
Կիսապաշտպանը ծանր ամառից հետո վատ ֆիզիկական մարզավիճակում է: Նա մրցաշրջանի առաջին հանդիպումներին չխաղաց ՊՍԺ-ի կազմում, որի ղեկավարության հետ տարաձայնություններ ուներ։ Առաջիկա օրերին Վերատին կդառնա կատարական «Ալ-Արաբիի» ֆուտբոլիստ, թեև ավելի վաղ ԶԼՄ-ները նրան կապում էին սաուդյան «Ալ-Հիլալ» և «Ալ-Ահլի» հնարավոր տեղափոխության հետ։
Տրանսֆերային գումարը պետք է կազմի 50 մլն եվրո, իսկ ակումբում ֆուտբոլիստը տարեկան կստանա մոտ 30 մլն եվրո: Վերատին 11 տարի անց հեռանում է ՊՍԺ-ից։ Նա փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։