Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերում նոր գրառում է հրապարակել, որում խոսել է բասկետբոլի Գերմանիայի հավաքականի մարզիկ Դենիս Շրյոդերի մասին։ Հիշեցնենք, որ այսօր Շրյոդերն ու իր թիմը դարձել են աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Սերբիայի հավաքականին՝ 83:77:
«Դենիսը տարվա մարզիկն է: Ոչ մի քննարկում»,- գրել է Կրոսը։ Մրցաշարի MVP-ին է արժանացել Դենիս Շրյոդերը։ Մրցանակը հանձնել է ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին։ Շրյոդերը դարձավ Գերմանիայի երկրորդ MVP-ն աշխարհի գավաթի պատմության մեջ Դիրկ Նովիցկիից հետո 2002 թվականին (սա վերջին անգամն էր, որ MVP-ն տրվեց մրցաշարում պարտվողին)։
Հարկ է նշել, որ Գերմանիայի բասկետբոլի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։