«Լիվերպուլի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ ևս երկու տարով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը շուտով նոր աշխատանքային պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2027 թվականի հուլիսը։
Հիշեցնենք, որ Ցիմիկասը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականի օգոստոսին։ Դրանից հետո հույն պաշտպանը բոլոր պաշտոնական մրցաշարերում մասնակցել է 62 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլային փոխանցման հեղինակ։