Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպան Ժոաո Պալինյան կարող էր «Ֆուլհեմից» տեղափոխվել «Բավարիա», սակայն գործարքը ձախողվել է:
28-ամյա պորտուգալացին պահպանում է Մյունխեն տեղափոխվելու հնարավորությունը, բայց ձմռան։ Ըստ TEAMtalk-ի՝ Պալինյան արդեն տեղեկացրել է «Ֆուլհեմին» հունվարին «Բավարիայի» ֆուտբոլիստ դառնալու իր ցանկության մասին:
Պալինյան «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից՝ «Սպորտինգից» տեղափոխվելուց հետո։ Դրանից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի հեղինակ։
Ավելացնենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ժոաո Պալինյոյին գնահատում են 40 միլիոն եվրո։